Ռեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները դաժան ձևով փակվելու են, և ոչ միայն 24 ժամով

Ռեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները, որոնք չեն պահպանում հակահամաճարակային կանոնները,  դաժան ձևով փակվելու են, և ոչ միայն 24 ժամով: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Փաշինյանը` շեշտելով, որ կորոնավիրուսով վարակման վտանգը Հայաստանում կտրուկ մեծացել է:

Կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, բայց գնաճի առումով ամենացածր գնաճ ունեցող երկրներից ենք աշխարհում, նաև ազգային արժույթի տատանումների և ցնցումների առումով ամենակայուն վիճակն ենք ունեցել։

Մենք կատարել ենք այնպիսի ընտրություն, որ իրավիճակը պահենք մաքսիմալ հավասարակշռված»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ ամենամեծ նոր դեպքերը նաև բանկային համակարգում են գրանցվել։ «Հակաճգնաժամային 9-րդ միջոցառմամբ նկատի ենք ունեցել աշխատանք չունեցող քաղաքացիներին, և նրանք իրենց աջակցությունն ստանալու համար պիտի բանկ գնային։ Նրանք բանկ գնացին, բանկերը, ցավոք, ոչ բոլոր դեպքերում պատշաճ պահեցին անվտանգության կանոնները և ստացվեց, որ մեր օգնություններով մարդկանց օգնել ենք վարակվել»,- ընդգծեց Փաշինյանը։

Կորոնավիրուսի նոր բռնկման մասին։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, May 24, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ