Հայտնի են այն ուտելիքները, որոնք տրամադրություն են բարձրացնում

Բանանը, հունական ընկույզը և սպանախն օգնում են մարդու օրգանիզմում սերոտոնինի արտադրվելուն, ինչը լավ տրամադրության գրավականն է: Այս մասին հաղորդել է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Մոսկվայի շրջանի հոգեբույժ Օլգա Սիվոլդաևային:

Մասնագետը բացատրել է, որ վերոնշյալ ուտելիքներն օգնում են արտադրել այս նյութը:

«Ընկույզը պարունակում է օմեգա -3 ճարպաթթուներ, որոնք կրկին նպաստում են սերոտոնինի արտադրությանը, իսկ սպանախը պարունակում է ֆոլաթթու»,- ասել է Սիվոլդաևան:

Բժիշկը նաև ասել է, որ սերոտոնինն ազդում է մարմնի ջերմաստիճանի, տրամադրության, քնի, արյան մակարդման և ախորժակի վրա:

Միջին հաշվով, օրական պետք է ուտել մեկ կամ երկու բանան, մոտ 100 գրամ հունական ընկույզ և 200 գրամ սպանախ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ