ԱՄՆ-ում կորոնավիրուսով հսկայական թվով վարակվածներ են հայտնաբերվել

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 21,6 հազարով, այս մասին են վկայում Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները:

Նախօրեին կորոնավիրուսով վարակվել էր 23,8 հազար պացիենտ: Երկրում ընդհանուր առմամբ վարակվել է 1,6 մլն մարդ, կորոնավիրուսից մահացել է 97 հազար մարդ:

Ինչպես ավելի վաղ հատնել էինք,  Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 359-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6661-ի (մայիսի 23-ին՝ 6302), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Մեկ օրում առողջացածների թիվը 128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3064: Փաստացի բուժում է ստանում 3 հազար 483 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 50397 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մինչ այժմ գրանցվել է մահվան 81 դեպք: Այլ պատճառով մահվան ելքերի թիվը 33-ն է:

«Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 33 է»,- ասվում է ՀՀ ԱՆ հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ