Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր քանի դեպք է գրանցվել

Մայիսի 24-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 369 դեպք, որոնցից 161-ն` առողջացած, 5-ը` մահվան ելքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է մարզպետ Գնել Սանոսյանը:

«Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 35 նոր դեպք, 26 ապաքինված։

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ եւ Ծովագյուղ համայնքներում»,- հայտնել է Գեղարքունիքի մարզպետը:

Ինչպես ավելի վաղ հատնել էինք,  Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 359-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6661-ի (մայիսի 23-ին՝ 6302), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Մեկ օրում առողջացածների թիվը 128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3064: Փաստացի բուժում է ստանում 3 հազար 483 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 50397 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մինչ այժմ գրանցվել է մահվան 81 դեպք: Այլ պատճառով մահվան ելքերի թիվը 33-ն է:

«Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 33 է»,- ասվում է ՀՀ ԱՆ հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ