Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում Արաբկիրում

Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում Արաբկիրում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Այս անգամ ապամոնտաժվում են մոտ երեսուն կրպակներ Կոմիտաս 49/9 հասցեի երբեմնի պուրակը պատնեշած և մայթից ու պողոտայից բաժանած հատվածից։

Տնտեսվարողը ինքն է կատարում դրանց ապամոնտաժումը, քանի որ պայմանագրային ժամկետը ավարտվել է։
Պուրակը նորովի է ներկայանալու Արաբկիրին և Երևանին»,- ասվում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ