![]()
Զոհրապ Եգանյանը ֆեյբսքուքյան իր էջում գրել է․
«Որ ասում էի պաթոսախեղդ մի արեք էդ պապիով, ձեզ էլ թվում էր շատ հեռատես ու ուժեղ PR եք արել, մարդը հիմա բողոքում է իր «բլած» տան լավ վերանորոգումից: Ընդհանրապես` խուսափեք լայքահավաք գործերից, դրանցով բանի չեք հասնի:
Մի բան էլ` արհեստավորից միանգամից պատգամավոր ու բարձր այլ պաշտոններ ստացածները շուտով այդքան դժգոհ են
լինելու Նիկոլից, որքան Արտուշ պապն իր տան անվճար վերանորոգումից»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եղեռնի զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին հայտնի դարձած 82-ամյա Արտուշ Միրզոյանը դժգոհ է իր տան վերանորոգումից: Այս մասին տեղեկանում ենք Yerevanonline կայքի նկարահանած տեսանյութից:
Նշենք, որ պապիկի անբարեկարգ տունը վերանորոգել էին մի խումբ կամավորներ:
«Բա սա բան ա, որ արել են, թքել կպցրել են, լինոլյումն էլ կեղտոտ պոլին են գցել: Սա գործ չի, սա գլխառադ անել ա: Էսի բան ա, որ կպցրել եք, այ սրիկաներ»,- Yerevan.Online-ին բողոքել է նա:
Արտուշ Միրզոյանի դուստր ներկայացած մի կին, որը չի ցանկացել, որ իր դեմքը երեւա, ասել է, որ իր հայրն ապրում է ընտանիքի հետ, երբեք լքված չի եղել:
82-ամյա տղամարդը նաեւ դժգոհել է, որ իրեն առձեռն գումար չեն տվել:
![]()