![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.
«Կիրակի առավոտ. աղջիկներիս համար կեռաս հավաքելիս»:
Հիշեցնենք, որ երեկ աշխատանքային այցով վարչապետ Փաշինյանը Արարատի մարզում էր.
Վերին Դվին համայնքում վարչապետին տեսնելու համար մեծ թվով գյուղացիներ էին հավաքվել։ Վարչապետն ինքն էլ զարմացավ, թե որքան մարդ է եկել իրեն տեսնելու։
«Էս ինչքա՞ն շատ մարդ է հավաքվել, նախապես իմացե՞լ են, որ գալու ենք»,- հարցրեց վարչապետը։
Գյուղացիներն էլ կատակեցին, թե իրենց սովորությունն է այդպես, միշտ են հավաքվում։ Ի պատասխան դրան էլ վարչապետը հիշեցրեց, որ համավարակի պատճառով հավաքվել չի կարելի։ Չնայած Փաշինյանի հիշեցմանը, վարչապետի ամեն քայլի հետ նրան շրջապատած գյուղացիների թիվն ավելանում էր։ Յուրաքանչյուրը եկել էր անձամբ իր հարցը վարչապետին ուղղելու, իր խնդրի մասին պատմելու։
Գյուղացիները դժգոհում են, որ բանկերը վարկեր չեն տրամադրում, պահանջում են երաշխիqներ։ Գյուղացիներն առաջարկեցին` այնպիսի մեխանիզմ մշակվի, որ ավագանին իրավունք ունենա երաշխավոր լինելու։
![]()
![]()
![]()
![]()