«Երեւանի մասին անհանգստացող, յանի սրտացավ, սրա-նրա պադվալներում մշակված-շշալցված միշիկլարը, լավ կլինի Երեւանի անունը չտա…». Արթուր Հայրապետյան

Լրագրող Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Երեւանի մասին անհանգստացող, յանի սրտացավ, սրա-նրա պադվալներում մշակված-շշալցված միշիկլարը, լավ կլինի Երեւանի անունը չտա։ «Մեծապատիվ» թալանչիները իրական թալանչիներին թողած, մոլեգնում` արդարացնում են իրենց վաղվա ապահով օրը..

Երեւանը ոչնչացրեցին, դեռ զախարյաներվանդի, նարեկսարգսյանների օրոք, ու քսան տարի շարունակ Երեւանը բռնաբարեցին շակալները, հիմա եկել ու Երեւանից են խոսում։ Կարծես ես եմ շենքի կտուրներին տներ շինելու թույլտվություն տվել։ Պատմամշակութային շենքերը քանդել, տեղը էլիտար անճաշակ շինություններ տնգցրել։ Ցավոք մոլախոտը քաղհանող չկա, ցավոք։

Ով ինչ ուզեց, հնձեց ու իր սերունդների համար ապահով տանիք հետ գցեց։ Ինչքան մանր-մունր աստղիկներ կային, մտավորականի անվան տակ տներ նվիրատվություն արեցին, ով իրենց թայֆի անդամ էր` կալմեջ արեցին Երեւանը, հիմա դրել Երեւանի փրկության մասին ճառեր է ասում։ Մի խոսքով չէի անդրադառնա միշիկլարի անդեմ գոյությանը, եթե չլսեի Երեւանի համար իր «մտահոգությունը»։ Մարդ, որը մինչեւ հիմա պետական համակարգեր կան, որ անցնում են իր ձեռքի տակով, ու երբ ես այս իշխանություններին երկու տարի շարունակ ասում եմ` համակարգային փոփոխություններ արեք, (ԱԱԾ, դատական, ոստիկանության, Հանրային հեռուստաընկերության, չհաշված մյուս համակարգերը, որտեղ արմատներ գցած նախորդների մնացուկները գորՁով են զբաղված) իզուր չեմ ասում։

Որովհետեւ վերը նշված համակարգերում բնակռած միշիկը դեռ կարողանում է հարցեր լուծել։ Մի խոսքով, անտեր մնա չեզոքությունը, որ երբեք քար չծակեց, բայց ինչ-որ շակալներ, իրենց խառնակիչ դերակատարմամբ այսօր փորձում են եղանակ ստեղծել ՀՀ-ում։ Ու մենք անզորությունից, որ լավ գիտենք ով ով է, ընկել ենք սրա-նրա ետեւից, որովհետեւ հիմա էլ ենք անտեր, որովհետեւ մեր ասածը, տեղ չի հասնում։

Բայց ոչինչ։ Ամեն մարդ իր խղճի ու մտքի հետ թո՛ղ հաշտ լինի, որովհետեւ ոչ ոք հետը ոչինչ չի տարել, բացի իր անվան տերը լինելուց։ Սիրտս ցավում է միայն մեր մի կտոր հողի համար, որ ինչ կորցրել ենք մեր խելքից, հանկարծ մատնիչների ձեռամբ այդ մի կտոր հողն էլ չկորցնենք։ Տեսնենք իշխանությունները ինչ կանեն ապօրինի ձեռք բերած շենք-շինությունների հետ, որը ժամանակին գող թաթերը ձեռք են բերել մեր արյան հաշվին` մեր ձեռքից առած, իրենց կյանքը երկարացնելու` առոք-փառոք կյանք ապրելու ու իրենց սերունդների կյանքը մեր երջանկության հաշվին` երկարացնելու, երջանկացնելու համար։

Երեւանի մասին անհանգստացող, յանի սրտացավ, սրա-նրա պադվալներում մշակված-շշալցված միշիկլարը, լավ կլինի Երեւանի անունը չտա։…

Posted by Արթուր Հայրապետյան on Sunday, May 24, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ