Ունենք մահվան 5 դեպք. Քանի տարեկան են եղել կորոնավիրուսից մահացած քաղաքացիները

Մայիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6661 դեպք, որոնցից 3064-ն` առողջացած, 81-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3483 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 50397 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 359 նոր դեպք և 128 առողջացած։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 82 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 71 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 33 է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ