![]()
Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 359-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6661-ի (մայիսի 23-ին՝ 6302), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Մեկ օրում առողջացածների թիվը 128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3064: Փաստացի բուժում է ստանում 3 հազար 483 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 50397 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մինչ այժմ գրանցվել է մահվան 81 դեպք: Այլ պատճառով մահվան ելքերի թիվը 33-ն է:
«Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 33 է»,- ասվում է ՀՀ ԱՆ հաղորդագրության մեջ:
Թարմացվել է 24.05.2020թ․ ժամը 11։00-ին
- Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 6661
- Առողջացածներ — 3064
- Փաստացի բուժվողներ -3483
- Ընդհանուր թեստեր — 50397
- Մահվան ելքեր — 81
- Մահվան ելքեր այլ պատճառով –33
![]()