Գագիկ Սուրենյանի կանխատեսումները առաջիկա օրերին քամու ուժգնացումների մասին

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարավից Ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված, մայիսի 23-25-ին հատկապես կեսօրից հետո հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վրկ, առանձին բնակավայրերում 30-35մ/վրկ, որը համարվում է վտանգավոր օդերևութաբանական երևույթ։

Երևանում և Արարատյան դաշտում քամու առավելագույն արագությունը կանխատեսվում է մայիսի 24-25-ին, 20-22մ/վրկ»:

Հանրապետության տարածքում  մայիսի 23-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 24-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքում  մայիսի 23-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-25-ը  սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ