«Ինչու՞ «հարցերի լուծումը» հարց չի լուծելու…». վարչապետ Փաշինյանն ամփոփում է Արարատի մարզ կատարած այցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է այսօր Արարատի մարզ կատարած այցի ժամանակ գյուղացիների բարձրաձայնած մտահոգություններին, խոսել դրանց լուծման տարբերակների և իր մտահոգությունների մասին:

Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանել է «Ինչու՞ «հարցերի լուծումը» հարց չի լուծելու» հարցին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի Վերին Դվինում գյուղացիները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեցին մտահոգությամբ, որ այս տարի բերք չկա: Վարչապետը կանգ առավ մի ծիրանենու մոտ, ցույց տվեց ծառի առատ բերքը, նշեց.

«Ասում եք՝ բերք չկա, եկել ենք ծառի տակ, ծառը թափում ա: Գյուղացու ու ձկնորսի պատմությունն ա, ձկնորսը միշտ չափազանցնում ա»:

Վարչապետը հետաքրքրվեց՝ ի՞նչ օբյեկտիվ գործոններ կան, որ դեր են խաղում, որոնց պատճառով իրար կողք գտնվող ծառերից մեկն առատ բերք է տալիս, մյուսը՝ ոչ:

«Սա իմ այցի կապակցությամբ չի սարքվել, չէ՞: Էս ծառը, ցոգոլը իսկական ա, չէ՞: Հիմա բացատրեք՝ ո՞նց ա, որ էս ծառի վրա բերք կա, չորս ծառ էն կողմ չկա, ինչի՞ չկա: Էս ծառի տերը հաստատ «վերևներում» ծանոթ ունի»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ինչու՞ «հարցերի լուծումը» հարց չի լուծելու։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, May 23, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ