«Էս ծառը, ցոգոլն իսկական ա, չէ՞, իմ այցի կապակցությամբ չի սարքվել…». վարչապետ Փաշինյանը՝ գյուղացիներին

Արարատի մարզի Վերին Դվինում գյուղացիները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեցին մտահոգությամբ, որ այս տարի բերք չկա: Վարչապետը կանգ առավ մի ծիրանենու մոտ, ցույց տվեց ծառի առատ բերքը, նշեց.

«Ասում եք՝ բերք չկա, եկել ենք ծառի տակ, ծառը թափում ա: Գյուղացու ու ձկնորսի պատմությունն ա, ձկնորսը միշտ չափազանցնում ա»:

Վարչապետը հետաքրքրվեց՝ ի՞նչ օբյեկտիվ գործոններ կան, որ դեր են խաղում, որոնց պատճառով իրար կողք գտնվող ծառերից մեկն առատ բերք է տալիս, մյուսը՝ ոչ:

«Սա իմ այցի կապակցությամբ չի սարքվել, չէ՞: Էս ծառը, ցոգոլը իսկական ա, չէ՞: Հիմա բացատրեք՝ ո՞նց ա, որ էս ծառի վրա բերք կա, չորս ծառ էն կողմ չկա, ինչի՞ չկա: Էս ծառի տերը հաստատ «վերևներում» ծանոթ ունի»,- ասաց նա:

Վարչապետին հայտնեցին, որ դեր է խաղում հողը, ծառի տարիքը, մշակման ձևը և բազմաթիվ այլ գործոններ:

Քաղցրաշեն համայնք՝ ծիրանի ավանդական այգիներ։

Քաղցրաշեն համայնք՝ ծիրանի ավանդական այգիներ։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, May 23, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ