![]()
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6302 դեպք, որոնցից 2936-ն` առողջացած, 77-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3257 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 49080 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 374 նոր դեպք և 62 առողջացած։
Մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսային վարակ ունեցող պացինետների՝ այլ պատճառներով մահվան 32 դեպք՝ նախորդ օրվա ցուցանիշից 4-ով ավելի։
Թարմացվել է 23.05.2020թ․ ժամը 11։00-ին
- Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 6302
- Առողջացածներ — 2936
- Փաստացի բուժվողներ -3257
- Ընդհանուր թեստեր — 49080
- Մահվան ելքեր — 77
- Մահվան ելքեր այլ պատճառով –32
![]()