![]()
Այսօր Պակիստանի Կարաչի քաղաքի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել Pakistan International Airlines-ի ինքնաթիռը:
Ըստ նախնական տվյալների՝ խոսքը Լահորից Կարաչի ներքին թռիչք իրականացնող ինքնաթիռի մասին է:
Դատելով դեպքի վայրում արված կադրերից՝ վթարի ենթարկված ինքնաթիռը, որի մեջ կարող էր լինել ավելի քան 90 մարդ, ընկել է բնակելի թաղամասեր:
Պակիստանում ընկած ինքնաթիռում անկման պահին եղել է 90 ուղևոր և անձնակազմի 8 անդամ։ Ինքնաթիռը Լահոր քաղաքից թռչում էր մայրաքաղաք Կարաչի։ Այս մասին հայտնել է տեղական Dawn լրատվական կայքը։
Ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա, և հիմա ճշտվում է մահացածների թիվը։ Հավանական է, որ կլինեն նաև վիրավորներ, որոնց օգնության հասնելու համար քաղաքի բոլոր հիվանդանոցներում արտակարգ դրություն է հայտարարվել։
Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռի անկման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Հայտնի է, որ ինքնաթիռի շասսին չի բացվել։ Անձնակազմը մի քանի պտույտ է արել օդանավակայանի վերևում, որպեսզի կարողանա շասսին բացել, բայց դա այդպես էլ չի ստացվել իրականացնել։
![]()