«Սնունդ ընդունելուց է եղել…». վարչապետի խոսնակը մեկնաբանել է սկանդալային լուսանկարները

Երեկվանից ֆեյսբուքում քննարկում են Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության ժամանակ արված լուսանկարները։ Մարդիկ քննադատում են, թե իշխանությունը բոլորին հորդորում է, նույնիսկ տուգանում, որ սոցիալական հեռավորություն պահպանեն, պարտադիր դիմակներ կրեն, սակայն իրենք դրա համար օրինակ չեն ծառայում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ դա եղել է սննդի օգտագործման պահին, դրա համար էլ դիմակով չեն եղել։

«Մյուս բոլոր դեպքերում վարչապետը եղել է դիմակով, բոլոր հանդիպումների ժամանակ դիմակով է եղել, անգամ պաշտոնական արարողության ժամանակ և․ վարչապետը, և նրա տիկինը դիմակով են եղել։ Դա այն ժամանակ է եղել, երբ սնունդ էր ընդունում»,-նշեց նա։

Հարցին՝ իսկ սոցիալական հեռավորությունն ինչու պահված չէր, Գևորգյանը նշեց, որ մարդիկ շնորհավորում էին նախագահին.

«Դա արվել է բացօթյա վայրում, որը մարդկանց հնարավորություն է տվել պահելու սոցիալական հեռավորությունը։ Այդ պահին շնորհավորել են և սոցիալական հեռավորությունն այդ մեծ տարածքում պահպանվել է։ Բայց զուտ միայն այդ նկարը չէ, դրանից առաջ էլի նկարներ են եղել, որտեղ և՛ դիմակ են կրել, և՛սոցիական հեռավորությունն է պահպանված եղել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ