«ՀՀ քաղաքացին պետք է միշտ զգա պետության հոգացությունը…». նախարար Թորոսյանը կիսվել է տեսանյութով

ԱՆ նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր տեսանյութով և կատարել է հետևյալ գրառումը.

Նման ծավալի և որակի աշխատանքի համար շնորհակալ եմ մեր գործընկեր բոլոր պաշտոնյաներին, մեր աշխատակիցներին և կամավորներին: ՀՀ քաղաքացին պետք է միշտ զգա պետության հոգացությունը: Այդպես եղել է ճգնաժամային վերջին մի քանի ամիսներին և այդպես էլ լինելու է այսուհետ:

Հիշեցնենք, որ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5928 դեպք, որոնցից 2874-ն` առողջացած, 74-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 4-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2952 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 47654 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 322 նոր դեպք և 293 առողջացած։

Մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսային վարակ ունեցող պացինետների՝ այլ պատճառներով մահվան 28 դեպք։

22/05/2020

Նման ծավալի և որակի աշխատանքի համար շնորհակալ եմ մեր գործընկեր բոլոր պաշտոնյաներին, մեր աշխատակիցներին և կամավորներին: ՀՀ քաղաքացին պետք է միշտ զգա պետության հոգացությունը: Այդպես եղել է ճգնաժամային վերջին մի քանի ամիսներին և այդպես էլ լինելու է այսուհետ:

Posted by Arsen Torosyan on Friday, May 22, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ