Դիմելու են Արցախի ոստիկանություն՝ տուգանելու Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին, Արարատ Միրզոյանին եւ այլոց

«Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակն Արցախի ոստիկանություն է դիմելու՝ աղմուկ հանած լուսանկարի հետ կապված:

Գրասենյակի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. ««Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» այսօր դիմում է ներկայացնելու Արցախի ոստիկանություն՝ խնդրելով վարչական պատասխանատվության ենթարկել երեկ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալությանը հաջորդած խնջույքի մասնակիցներին՝ ԱՀ պարետի Թիվ 2 որոշման պահանջները խախտելու համար:

Այդ թվում խնդրելու ենք տուգանել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan-ին, ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան – Ararat Mirzoyan-ին և այլոց»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ