![]()
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվել ու դուրս է գրվել Երկրորդ աշխարհամարտի վետերան, որը 100 տարեկան է։ Այս մասին հայտնել է ABC News-ը։
Վետերանի ապաքինումը 58 օր է տևել։ Այդ ընթացքում նա կորցրել է 74-ամյա կնոջը, սակայն կարողացել է դիմանալ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5928 դեպք, որոնցից 2874-ն` առողջացած, 74-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 4-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2952 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 47654 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 322 նոր դեպք և 293 առողջացած։
Մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսային վարակ ունեցող պացինետների՝ այլ պատճառներով մահվան 28 դեպք։
100-year-old WWII veteran beats coronavirus
SURVIVOR: 100-year-old World War II veteran officially declared coronavirus-free and discharged from the hospital after a 58-day battle with COVID-19, defying the odds after losing his wife of 74 years to the illness. https://abcn.ws/2ZsgBTF
Posted by ABC News on Friday, May 22, 2020
![]()