![]()
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5928 դեպք, որոնցից 2874-ն` առողջացած, 74-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 4-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2952 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 47654 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 322 նոր դեպք և 293 առողջացած։
Մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսային վարակ ունեցող պացինետների՝ այլ պատճառներով մահվան 28 դեպք։
Թարմացվել է 22.05.2020թ․ ժամը 11։00-ին
- Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 5928
- Առողջացածներ — 2874
- Փաստացի բուժվողներ -2952
- Ընդհանուր թեստեր — 47654
- Մահվան ելքեր — 74
- Մահվան ելքեր այլ պատճառով –28
![]()