![]()
«Ես հույս ունեմ, որ ԱԺ հաջորդ նիստը կկայանա Շուշիում: Կա նման ցանկություն, որ Ազգային ժողովը տեղափոխենք Շուշի, ու մենք այդ առումով քայլեր կձեռնարկենք»,- այսօր Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի ունեցած երդման արարողությունից հետո ասել է Արցախի 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ այսօր Շուշիում հրավիրված Արցախի նորընտիր ԱԺ հատուկ նիստում Հարությունյանը երդվեց՝ ստանձնելով ԱՀ նախագահի պաշտոնը: Երդման արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը, զինվորական ղեկավարությունը, բազմաթիվ այլ պաշտոնատար անձինք:
Արայիկ Հարությունյանը ԱՀ նախագահ է ընտրվել ապրիլի 14-ին Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով: Նա «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահն է:
![]()