Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել


Այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21: 00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ Երանոս գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են ГАЗ 24 մակնիշի 13 LL 696 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 340 DF 499 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վիրավորներից մեկը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների, վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Գոռ Զաքարյանն էր, ով աշխատում էր ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում՝ որպես ավագ տեսուչ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ