![]()
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը գտնվում է բժիշկների հսկողության տակ՝ կորոնավիրուսի կասկածանքի պատճառով:
Գրոզնիում հայտարարել են, որ Քադիրովն անձամբ է վերահսկում Covid-19-ով պայմանավորված իրավիճակը, իսկ վերջինիս առողջական վիճակի մասին հրաժարվել են մեկնաբանություն տալ:
Baza-ն, ТАСС-ը, РИА Новости-ն ու Интерфакс-ը միաժամանակ հայտնել են, որ Քադիրովը ինքնաթիռով տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոց, գտնվում է բժիշկների հսկողության տակ: Լրատվամիջոցների աղբյուրները հայտնել են, որ Չեչնիայի ղեկավարի վիճակը կայուն է:
Նաեւ նշվում է, որ բացի Քադիրովից, հիվանդանոց է տեղափոխվել նաեւ Չեչնիայի առողջապահության նախարար Էլհան Սուլեյմանովը՝ դարձյալ կորոնավիրուսի կասկածով:
Նշենք, որ Չեչնիայում մարի 21-ի տվյալներով, ընդհանուր առմամբ կորոնավիրուսի 1026 դեպք է հաստատվել, նրանցից 625-ն առողջացել են, մահացել է 11 մարդ:
![]()