Իրանում 10,000 բուժաշխատողի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

Իրանում մոտ 10 հազար բուժաշխատողների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակ: Այս մասին հայտնում է РИА Новости – ն ՝ վկայակոչելով երկրի առողջապահության փոխնախարար Կասեմ Ջան Բաբային:

Ըստ նրա, որոշ բուժաշխատողներ մահացել են վարակից: Բաբային չի հստակեցրել, թե որքան բժիշկ է մահացել:

Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների՝ Իրանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսի 126 949 դեպք:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 335 նոր դեպք եւ 162 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 65 (տղամարդ), 90 (տղամարդ) տարեկան եւ ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ