«Ի զարմանս ինձ, այս մարդը կարողանում է հեգնանքով և քմծիծաղով ասել՝ «Ո՞վ էս Նիկոլի լակոտները ու դրա մարզպետը պիտի՞ ինձ հանե՞ն…». Հայկ Ստեփանյանի կոչը՝ մարզպետին

Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր գրառումով, որտեղ ասվում է.

Հարգելի Արարատի մարզպետ Garik Sargsyan՝

Մի քանի անգամ ունեցել ենք առիթ ներկայացնելու Արտաշատի դպրոցներից մեկի տնօրենի, իր պաշտոնին անհամապատասխանելիության փաստացի տվյալները։ Ներկայացրել ենք բազմաթիվ ապացույցներ, որոնց հիմքով այդ անձին պետք է վաղուց հեռացրած լինեիք պաշտոնից։

Էթիկայից ելնելով չեմ կցի այն ձայնագրությունները, որոնցով առերևույթ ապացուցվում է դպրոցում ապօրինի դրամահավաքների իրականացումը, չեմ ներկայացնի փաստերը, որոնցով ապացուցվում է այդ անձի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումը, եւս մի քանի փաստարկված տեղեկություններ չեմ հրապարակի, որոնցով պարզ է դառնում, որ Նոր Հայաստանում պարզապես չի կարող լինել ուսումնական հաստատության նման տնօրեն։ Բազմաթիվ փաստեր կան մեր ձեռքի տակ, որոնք ձեզ նույնպես ներկայացրել ենք, նաև նշենք խիստ նկատողությունը այդ տնօրենին, որը Դուք եք տվել նրան, ոչ այդքան վաղ ժամանակներում, սակայն դա չի կանգնեցրել այդ անձին Մեզ, Հեղափոխական թիմի ներկայացուցիչներին անվանել Նիկոլի լակոտներ։

Այդ ապացույցների հիման վրա այս հարցը վաղուց պետք է փակված լիներ, սակայն ի զարմանս ինձ, այս մարդը կարողանում է հեգնանքով և քմծիծաղով ասել՝ «Ո՞վ էս Նիկոլի լակոտները ու դրա մարզպետը պիտի՞ ինձ հանե՞ն, ՉԵՆ ԿԱՐԱ։» Հարց է ծագում, թե որտեղի՞ց այդ վստահությունը, որ չե՛ն կարա։ Արդյո՞ք այդ անձը արժանացել է առանձնահատուկ վերաբերմունքի, այսպես ասած անձեռնմխելիությա՞ն և եթե այո, ապա ինչո՞վ կամ ի՞նչի հաշվին։ Իսկ եթե ոչ, ապա ինչու՞ է նա շարունակում զբաղեցնել Դպրոցի Տնօրենի պաշտոնը։

Ես ակնկալում եմ, որ Դուք, լինելով անաչառ և բանիմաց Ղեկավար կլուծեք այս հարցը, հնարավորինս սեղմ ժամկետներում։ Փաստերը կրկին կներկայացնեմ ձեզ առանձին նամակով։ Եւ տիկնոջ հեգնական և ձեռք առնող հայտարարությունները հաշվի կառնեք փաստերի, նախկինում ձեր արած նկատողությունների, որոնք այդպես էլ չսթափեցրին այդ անձին, վկաների բացատրությունների, ովքեր անձամբ ձեզ են ներկայացրել ապօրինությունները։ Այդ ամենը հաշվի կառնեք և կկայացնեք ճիշտ, արդար որոշում՝ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏԵԼ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ՆՇՎԱԾ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻՆ…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ