![]()
13 երեխա, 400 թոռ ու ծոռ ունեցող 125-ամյա Էշե Գելեբեքը, որը որդու հետ ապրում է Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում, ապրիլի 20-ին բարձր ջերմությամբ տեղափոխվել է տեղի քաղաքային հիվանդանոց:
Հիվանդանոցում ստուգումներից հետո տարեց կնոջ մոտ կորոնավիրուս է հաստատվել, ինչից հետո անմիջապես սկսվել է բուժումը:
3 շաբաթ բուժման կուրս անցնելուց հետո Էշե Գելեբեքը հաղթահարել է կորոնավիրուսը: Նա դարձել է աշխարհի ամենատարեց մարդը, որը հաղթահարել է կորոնավիրուսը` այդ «կոչումը» խլելով իսպանացի Մարիա Բրանյասից, գրում է աղբյուրը:
«Նրանք հոգ էին տանում իմ մասին: Բուժքույրերի հոգատարության շնորհիվ ես հաղթահարեցի հիվանդությունը»,-ասել է Գելեբեքը, որը 40 օրից կնշի իր ծննդյան 126-րդ տարեդարձը:
Էշեի կրտսեր զավակը` Համդուլլահ Գելեբեքը պատմել է, որ իր մոր երկարակեցության գաղտնիքը բնական ուտելիքն է:
«Մայրս 13 երեխա և 83 թոռ ունի: Եթե հաշվենք թոռներին, իմ ու քույր և եղբայրներիս թոռներին, նրանց երեխաներին ու թոռներին, ապա նրա սերնդի թիվը, իր երեխաներին չհաշված, կազմում է 400 մարդ»,-ասել է Էշեի որդին:
Էշեի հարսը` Մեյրեմ Գելեբեքը պատմել է, որ ինքը սկեսրոջ հետ ապրում է արդեն 30 տարի, նա միշտ առողջ է եղել, չունի քրոնիկական ոչ մի հիվանդություն, իսկ ինքը սիրելի սկեսրոջը կերակրում է բնական ուտելիքներով` պանրով, կաթով և այլն:
![]()
![]()
![]()