Քիմ Քարդաշյանը կովբոյի կերպարով սեքսուալ լուսանկարների շարք է հրապարակել

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը երկրպագուներին ներկայացրել է կովբոյի կերպարով սեքսուալ լուսանկարների շարքը։

Իրապատում շոուի 39-ամյա աստղը չորեքշաբթի Instagram-ում իր 171 միլիոն հետևորդներին զարմացրել է կովբոյի սպիտակ հանդերձով լուսանկարների շարքով։
«Ոտքից գլուխ հագնված եմ, բայց գնալու տեղ չկա»,- լուսանկարների շարքը մեկնաբանել է Քիմը։

Լուսանկարներում իրապատում շոուի աստղը կրում է SKIMS ապրանքանիշի ներքնազգեստ, վրայից սպիտակ տաբատ։ 39-ամյա աստղն իր տեսքը համալրել է սև ակնոցով։

Անցյալ տարվա նոյեմբերին Vulture ամսագրին տված հարցազրույցում Քիմը խոստովանել էր, որ փորձում է որքան հնարավոր է փակ հագուստներ և ավելի քիչ սեքսուալ զգեստներ կրել, հատկապես սոցիալական ցանցերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ