«Անծանոթների համար չափազանց վտանգավոր է»․ Մարիամ Փաշինյանը իր սիրելի հովվաշան մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել.

Ինչքան շատ եմ ճանաչում Արջուկին, այնքան ավելի եմ հիանում այս ցեղատեսակի առանձնահատկություններով:
Կենտրոնական Ասիայի հովվաշուն կամ Ալաբայ, ծագել են Կենտրոնական Ասիայում, ավելի քան 10,000 տարի առաջ, և համարվում են աշխարհի ամենահին ցեղատեսակներից մեկը:

Իրենք հիմնականում ծառայում են որպես պահապան շներ, պաշտպանում են հոտը գայլերից և նույնիսկ արջերից:
Իրենք նաև ընտանիքի և տան հիանալի պաշտպաններ են:
Կարող են կշռել 60-100 կգ.

Իրենց ընտանիքին անսահման նվիրված են և հավատարիմ, բայց անծանոթների համար չափազանց վտանգավոր: Նրանք չեն երկմտում, երբ կասկածում են, և միանգամից հարձակվում են: Խորհուրդ չի տրվում պահել երեխաների կամ այլ կենդանիների շուրջ (չնայած Արջուկը Արփիին շատ է սիրում  ):

Իր ուժի և ագրեսիայի պատճառով Ալաբայը Դանիայում արգելված ցեղատեսակ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ