![]()
Այս պահին Հաղթանակ կամուրջի մոտ հավաքված են Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ոստիկանության աշխատակիցները:
Ահազնագ էր ստացվել, որ Հաղթանակ կամրջից քաղաքացի է ցանկանում ինքնասպան լինել: Ահազանգը ստանալուն պես աշխատակիցները շտապել են այնտեղ՝ բանակցություններ տանելու համար, որպեսզի նա հետ կանգնի իր որոշումից:
Դեպքի վայր է մեկնել նաև վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանն ու փորձում է համոզել ինքնասպանության փորձ կատարողին հետ կանգնել իր մտադրություններից։
Ինքնասպանության փորձ կատարող երիտասարդի անունը Ռազմիկ է։
![]()