«Ժամանակն է, որ մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին…». վարչապետ Փաշինյան

Մեր հիմնական խնդիրը շարունակում է մնալ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում և կորոնավիրուսի տարածումը վերցնել խստագույն հսկողության տակ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեսանյութ հրապարակելով իր ֆեյսբուքյան էջից:

«Վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող և կարծում եմ՝ ժամանակն է, որ մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին, որովհետև մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ոչինչ հաշվարկի մեջ չփոխենք, մայիսի վերջին կունենանք մոտավորապես 10 հազար հիվանդ, այսինքն՝ դրական ախտորոշված պացիենտ, իսկ հունիսի կեսին այդ թիվը կարող է հասնել 20 հազարի»,- ասել է վարչապետը պարետատան նիստում:

Նրա խոսքերով՝ դա նշանակում է, որ մենք պետք է ձեռնարկենք ոչ այնքան այլ միջոցներ, այլ նորից պետք է վերանայենք մեր կիրառած միջոցառումների և դրանց կիրառման որակը և ծավալը:

«Մեր մարտավարությունը եղել է սովորել ապրել բնականոն կյանքով, կորոնավիրուսի առկայությամբ, բայց բնականաբար սա ասելով կարողանում ենք կառավարել իրավիճակն այնպես, որ սահմանափակումներից հետքայլ անելուց հետո անհրաժեշություն չլինի վերադառնալա նախկինում եղած սահմանափակումներին: Եվ այսօրվա մեր արձանագրումը հենց այն է, որ առկա տեմպը պահպանվելու դեպքում մենք կկարողանանք պահել այս մարտավարությունը, բայց մեր հիմնական խնդիրը շարունակում է մնալ հենց դա՝ շարունակել սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում և կորոնավիրուսի տարածումը վերցնել խստագույն հսկողության տակ»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ