«Իյա ՛, իրո՞ք …երազանքներիդ վարչապետի անուն-ազգանունն էլ գրեիր, իմանայինք…». Տարոն Չախոյանը՝ Միքայել Մինասյանի առաջարկի մասին

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անրադարնալով Միքայել Մինասյանի գրառմանը:

Խոհանոցից լսվող աման-չամանի զնգզնգոցից հասկացա, որ էլի մարդ է հայտնվել այնտեղ…

Բոլոր ժամանակների փեսան առաջարկում է պաշտոնից հեռացնել վարչապետին ու ասեմ ավելին, առաջարկում է իշխող խմբակցությունից նոր վարչապետ ընտրել…

Իյա ՛, իրո՞ք …երազանքներիդ վարչապետի անուն-ազգանունն էլ գրեիր, իմանայինք…

Հայտնի փեսան անցավ պլան Բ-ին, հասկանալով որ չի կարող քաղաքական հայտ ներկայացնել, քանզի չունի հանրային աջակցություն, (դե վագոններով հայհոյանք էին ջնջում փեսայի տեսաուղերձների մեկնաբանություններից, ու հարյուրներով օգտատեր էին բլոկում) արդեն իսկ անցավ հաջորդ պլանին, կամ վարչապետի սեփական թեկնածուին առաջադրել ու ամեն գնով աշխատել, որ նոր վարչապետ ընտրվի, կամ խառնակչություն գցել իշխող խմբակցության մեջ…

Ինչ վերաբերվում է վարչապետի հրաժարականին, նախ նման բան չի կարող լինել, և 2-րդ` վարչապետի հրաժարականի դեպքում պետք է հրաժարական ներկայացնի ԱԺ-ում իշխող խմբակցությունը՝ թերևս հայտնի պատճառներով…

Վարչապետին դեռևս 2 տարի առաջ ընտրել է ՀՀ քաղաքացիների մոտ 80 տոկոսը, ու 2023-ին ՀՀ քաղաքացիները իրենց ընտրությունն էլի կանեն… իսկ խոհանոցային փեսաներն ավելի լավ է գան ու պատասխանատվություն կրեն իրենց վրա հարուցված քրեական գործերի համար…

Խոհանոցից լսվող աման-չամանի զնգզնգոցից հասկացա, որ էլի մարդ է հայտնվել այնտեղ…Բոլոր ամանակների փեսան առաջարկում…

Posted by Taron Chakhoyan on Wednesday, May 20, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ