Ինչպե՞ս են մանկապարտեզներում դիմավորել և ճանապարհել սաներին

Շուրջ երկու ամիս դադարից հետո Հայաստանի որոշ բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում, այսօրվանից վերսկսվել է մանկապարտեզների գործունեությունը: Ինչպե՞ս են դիմավորել և ճանապարհել սաներին աշխատակիցներն ու ինչ տրամադրվածություն ունեն ծնողները: SHANTNEWS-ի նկարահանող խումբը եղել է Երևանի մանկապարտեզներում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5271 դեպք, որոնցից 2419-ն` առողջացած, 67-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի։Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 44071 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 230 նոր դեպք և 255 առողջացած։

Մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսային վարակ ունեցող պացիենտների՝ այլ պատճառներով մահվան 27 դեպք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ