Հայաստանում Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը շուտով կսկսի կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրությունը

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը շուտով կսկսի կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5271 դեպք, որոնցից 2419-ն` առողջացած, 67-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի։Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 44071 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 230 նոր դեպք և 255 առողջացած։

Մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսային վարակ ունեցող պացիենտների՝ այլ պատճառներով մահվան 27 դեպք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ