Մոսկվայում ռեկորդային թվով մարդիկ են ապաքինվել կորոնավիրուսից

Վերջին օրերին կորոնավիրուսից ռեկորդային՝ 5440 մարդ է ապաքինվել Մոսկվայում: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 36 հազար: Այս մասին հայտարարել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան:

«Մոսկվայում ապաքինվածների թիվն արագորեն ավելանում է»,- ասել է նա:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ մայրաքաղաքը խուսափել է կորոնավիրուսի համաճարակի ամենասարսափելի սցենարից:

Նրա խոսքերով՝ քաղաքային իշխանությունները մայիսի կեսին սպասում էին կորոնավիրուսի տարածման այնպիսի մակարդակի, որի ընթացքում առողջապահական համակարգը չէր հասցնի սպասարկել հիվանդներին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5271 դեպք, որոնցից 2419-ն` առողջացած, 67-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի։Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 44071 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 230 նոր դեպք և 255 առողջացած։

Մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսային վարակ ունեցող պացիենտների՝ այլ պատճառներով մահվան 27 դեպք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ