![]()
Երբ դուրս ես գալիս ու տեսնում ես, որ հիմնական բոլոր օղակներն աշխատում են, չես կարող հասկանալ, թե ինչու 3 ամիս աշխատանքի մեջ չես: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց շոու բիզնեսի ներկայացուցիչներից Մանո Գրիգորյանը, որը պնդում է, որ ռեստորանային համալիրները ևս այս ընթացքում պետք է աշխատեն:
Ըստ նրա՝ այս իրավիճակում կարող են նրանց առաջարկել, թե ինչպես պետք է աշխատի այս ոլորտը: «Մեր աշխատանքը սեզոնային է, և այսպես պարապ վիճակը ճիշտ չէ»,- ասաց նա և հավելեց, որ Կառավարության աջակցության ծրագրերից մեկից է օգտվել, որով սակայն սոցիալական խնդիրներն ապահովել չի լինի:
Մանո Գրիգորյանի մտահոգություններից մեկն այն է, որ ստեղծված իրավիճակի լուծման համար հստակ ժամանակահատված չկա, և պարզ չէ՝ հետագա ընթացքը ինչպիսին կլինի, ինչի համար նա պնդեց, որ ոլորտը որոշ սահմանափակումներով պետք է գործի:
Հիշեցնենք, որ այսօր ռեստորանային համալիրների սեփականատերերն ու աշխատակիցները Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում, որի ժամանակ ոստիկանները մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին:
Մանրամասները՝ տեսանյութում։
![]()