«Տավուշ տեքստիլի» 7 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

 

Տավուշ տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանը մտադիր է ձեռնարկության հաշվին բոլոր աշխատակիցների թեստավորում անցկացնել, որպեսզի դիմակների արտադրությունը ոչ մի վայրկյան չկանգնի։

«Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի որոշ աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասել է Տավուշի մարզպետարանի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Սարգսյանը։

«Հաստատվել է կորոնավիրուսով վարակի 7 դեպք, փակվել է 2 արտադրամաս, որոնց 150 աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամներն ինքնամեկուսացած են: Վարակի գրանցված դեպքերի քանակը մարզում այս պահի դրությամբ 31 է»,–ասաց նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5271 դեպք, որոնցից 2419-ն` առողջացած, 67-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի։Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 44071 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 230 նոր դեպք և 255 առողջացած։

Մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսային վարակ ունեցող պացիենտների՝ այլ պատճառներով մահվան 27 դեպք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ