Ադրբեջանական զորավարժությունների պատճառը կորոնավիրուսից ուշադրությունը շեղե՞լն է. հարց Գաբրիել Բալայանին


Այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվել են ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանից, թե ինչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի զորավարժությունները, արդյո՞ք դրանք հանպատրաստից են արվում:

«Այս ծավալի զորավարժությունն առանց պլանավորելու հնարավոր չէր անել, ես չեմ բացահայտի մեր տեղեկությունը, բայց այն, որ չհայտարարված էր, կան միջազգային համաձայնագրեր, որն Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է իրականացնել, մենք սովոր ենք հակառակ նման գործողություններին, որևէ լարվածություն չի առաջացրել, և մեր վերջին հայտարարությունը դրա հետ կապված պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին կա, բայց եթե մենք զգանք, որ նրանց գործողությունների արդյունքում մեր հանրապետություններին սպառնալիքն անմիջական է, կանխարգելիչ միջոցառումներն անմիջապես ձեռնարկվելու են»,- պատասխանել է Բալայանը:

Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք ճի՞շտ են փորձագետների այն մեկնաբանությունները, թե ադրբեջանական բանակում բավական շատ են կորոնավիրուսի դեպքերը, և իշխանությունների այս քայլը ուշադրությունը հիվանդությունից շեղելու նպատակ ունի:

Մանրամասներն ավելի ուշ՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ