Հայտնաբերվել են կորոնավիրուսի վարակին չտրվող մարդիկ

2003-ի բռնկման ժամանակ ատիպիկ թոքաբորբով հիվանդացած մարդիկ կարող են անձեռնմխելի լինել կորոնավիրուսային նոր վարակի համար: Այս մասին տեղեկացնում են ամերիկացի և շվեյցարացի գիտնականները՝ գրում է РИА Новости-ն:

Մասնագետները բացահայտել են, որ SARS-CoV-ով վարակումն առաջացնում է սուր շնչառական համախտանիշ, որը խթանում է տարբեր հակամարմինների արտադրությունը:

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այդպիսի հակամարմիններից մեկը՝ S309-ը, կարող է արդյունավետ չեզոքացնել SARS-CoV-2-ը: Այսպիսով՝ սուր շնչառական համախտանիշ ունեցած մարդիկ կարող են անձեռնմխելի դառնալ նոր վարակի համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5041 դեպք, որոնցից 2164-ն` առողջացած, 64-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 43041 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 218 նոր դեպք և 145 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 74 (կին), 56 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ