![]()
Երեխաների մոտ նոր խորհրդավոր բորբոքային համախտանիշը կապված է կորոնավիրուսի հետ, ինչի մասին են վկայում ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալները: Այդ մասին հայտնում է Корреспондент-ը.
Մասնագետները դա հաստատել են՝ կատարելով լրացուցիչ հետազոտություններ:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հաստատել է COVID-19- ի հետ կապը: Մենք ենթադրեցինք դա, բայց կատարվել է հետազոտություն այն 100 տոկոսով հաստատելու համար: Նյու Յորքում բորբոքային համախտանիշը հայտնաբերվել է 145 երեխաների մոտ, որոնցից 67-ի մոտ գտել են COVID-19 կամ հակամարմիններ»,-Twitter- ի իր էջում հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն:
Ամերիկացի մեկ այլ պաշտոնյան նշել է հիվանդության նոր ախտանշանները: Բացի բազմաթիվ բորբոքումներից, ջերմությունից, փսխումից, ցանից և որովայնի ցավից, նկատվում են նաև երեխաների հուզական վարքի փոփոխություններ, այտուցված վերջույթներ, կոնյուկտիվիտ, ավշային հանգույցների լայնացում, ճաքած շրթունքներ և կարմրած լեզու:
![]()