![]()
Factor.am-ի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մահացած քաղաքացիների են տեղափոխել, որոնց մահվան պատճառը եղել է նոր տեսակի կորոնավիրուսը: Փակ աղբյուրի փոխանցմամբ` հանգուցյալները ծնունդով եղել են Տավուշի մարզի Պառավաքար և Նավուր համայնքներից:
Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ օրերս ՌԴ-ից իրենց մահացած համագյուղացու դին տեղափոխվել է գյուղ, սակայն հրաժարվեց այլ մանրամասներ փոխանցել: «Հա, բերել են, թաղումը եղել է: Ես չեմ կարող ասել, թե ինչից է մահացել: Մի տասը օր առաջ են բերել: Երիտասարդ էր»,- ասաց նա: Իսկ ահա Տավուշի մարզի Նավուր համայնքի ղեկավար Արման Նիկոյանը ասաց, որ հանգուցյալին համայնք տեղափոխել են մայիսի 6-ին կամ 7-ին:
![]()