![]()
Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
ԵԱՏՄ հեռավար գագաթնաժողովի ժամանակ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ միության միջև 2025 թվականի զարգացման ռազմավարությունում պետք է անպայման ներառել էներգակիրների ընդհանուր շուկայի ձևավորման հարցը։
«Ինչպես նախկինում նշել եմ, էներգակիրների ընդհանուր շուկան, որում գործում են հավասարության սկզբունքները, պետք է դառնա մեր ինտեգրացիոն գործընթացների հիմքը, առանց դրա հնարավոր չէ որակական առաջխաղացումը, առանց դրա հնարավոր չէ ապահովել տնտեսության զարգացման հավասար պայմաններ բոլոր անդամ երկրների համար»: Փաշինյանը նշեց նաև, որ մինչև 2025թ.-ի ռազմավարությունում պետք է անպայման նշվի էներգակիրների ընդհանուր գնի բանաձևը, որը կարելի է կիրառել փուլային տարբերակով:
ՀՀ վարչապետի առաջարկին կողմ արտահայտվեց նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Վերջինս բազմիցս էր նշել, որ միանգամայն տրամաբանական չէ, երբ Բելառուսն իր դաշնակից Ռուսաստանից գազ է գնում ավելի թանկ, քան այդ գազը Ռուսաստանից գնում են եվրոպական երկրները:
Ի պատասխան Փաշինյանի և Լուկաշենկոյի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին մասնավորապես նշել է․ « Ինչ վերաբերվում է գազի մատակարարման և տարանցման ծառայությունների համար միասնական սակագնի մասին մեր հայ և բելառուս ընկերների առաջարկին, ապա մենք կարծում ենք, որ միասնական սակագին կարող է լինել միայն միասնական շուկայում՝ միասնական բյուջեով և միասնական հարկային համակարգով: Ինտեգրման նման խորը մակարդակի ԵՏՄ-ում առայժմ չենք հասել։ Եթե մեր հայ և բելառուս ընկերների դիրքորոշումներն անփոփոխ մնան, ապա, հավանաբար, տրամաբանական կլիներ գազին վերաբերող կետն ընդհանրապես հանել մինչև 2025թ. ԵՏՄ զարգացման Ռազմավարության նախագծից»։
Նման հայտարարությամբ Վլադիմիր Պուտինն ըստ էության ուլտիմատում ներկայացրեց ՀՀ իշխանություններին, ՀՀ քաղաքացիներին։ Նա պարզ տեքստով ասաց, որ Հայաստանի համար գազի սակագինը մատչելի կլինի միայն այն դեպքում, երբ մենք ինքնակամ հրաժարվենք ինքնիշխան պետություն լինելու գաղափարից և դառնանք ՌԴ-ի կցորդը։ Բերեմ թերևս ամենապարզ օրինակը։ Միասնական բյուջե և հարկային համակարգ ունենալու պարագայում Հայաստանը կհայտնվի ռուսական ռուբլու գոտում և դե ֆակտո կկորցնի անկախությունը։
Իսկ ինչ է առաջարկում Պուտինը ՀՀ իշխանություններին Ռուսաստանի մարզ դառնալու դիմաց բացի էժան գազից։ Եթե ՌԴ նախագահի հայտարարությունն ավելի խորը վերլուծենք կստանանք հետևյալ պատկերը։ Հայաստանը ռուսական կազմի մեջ կմտնի Արցախի Հանրապետության հետ միասին ու դժվար չէ ենթադրել, որ պայանին համաձայնվելու դեպքում Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով կտա Արցախի անվտանգության հստակ երաշխիքներ։ Այսինքն, կտրվելով աշխարհից և դառնալով Ռուսաստանի մարզը Հայաստանը զգալիորեն կամրացնի դիրքը Լեռնային Ղարաբաղի հարցում։
Իսկ ինչ տեղի կունենա, եթե Հայաստանը չտրվի Պուտինի ուլտիմատումին։ Վերջին ամիսներին Ռուսաստանը տարբեր մակարդակներով ակնհայտ ճնշում է գործադրում ՀՀ իշխանությունների վրա։ Սերգեյ Լավրովի հայտարարությունն ակնհայտ սադրանք էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացում։ Այսինքն, տարածաշրջանում տոտալ վերահսկողություն սահմանելու համար ռուսները պատրաստ են սրել իրավիճակն Արցախում, մեր երկրում առաջացնել սոցիալական բունտ, ինչը զգալիորեն կթունացնի Փաշինյանի իշխանության դիրքերը։ Պուտինի իշխանությունն ակնհայտ կերպով հարձակվել Հայաստանի վրա։ Մեր երկրին իսկապես հայտնվել է բավական բարդ իրավիճակում։
Մենք իրավունք չունենք ընկրկելու և սակարկման առարկա դարձնելու մեր ինքնիշխանությունը։
Ստեղծված իրավիճակում առաջնահերթ եմ համարում Նիկոլ Փաշինյանի միասնականության ուղերձով հանդես գալու անհարեժշտությունը։ Պետության վրա հարձակումներին հնարավոր է դիմակայել միայն մեկ բռունցք դառնալու պարագայում։ Այս պահին ՀՀ իշխանության կողքին ամուր կանգնելը կնշանակի վահաններով պաշտպանել ՀՀ պետականությունը։ Իշխանության կողքին կանգնելը կնշանակի համարժեք պատասխան գերտերությանը։ Հավատացեք իրավիճակն ամենևին էլ անելանելի չէ։
Պուտինի հարձակումը Հայաստանի վրա․ Մոսկվան պետք է ստանա համարժեք պատասխան․․․ԵԱՏՄ հեռավար գագաթնաժողովի ժամանակ այսօր ՀՀ…
Posted by David Jalalyan / Դավիթ Ջալալյան on Tuesday, May 19, 2020
![]()