«Ուզում եմ բոլորդ ունենաք մեկին, ով միշտ ձեզ ժպիտ կպարգևի». Քրիստինա Եղոյան

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանի անձնական կյանքը վերջին օրերին լսարանի ուշադրության կենտրոնում է։ Խոսակցություններ են շրջանառվում, որ նա գտել է իր երկրորդ կեսին։

Քրիստինայի տարեդարձի խնջույքին շատերի ուշադրությունը գրավել էր վարդերի մեծ փունջը, որը նրան նվիրել էին։ Երեկ Քրիստինան նոր հրապարակում է արել գրեթե իր հասակի արջուկով, ձեռքին էլ ծաղկեփունջ։ Լուսանկարին կից նա գրել է. «Ուզում եմ բոլորդ ունենաք մեկին, ով միշտ ձեզ ժպիտ կպարգևի»։

Այս հրապարակումը թեժացրեց խոսակցությունները, որ Քրիստինան ընտրյալ ունի։

Թեմայի մասին խոսելու համար Tert.am Life-ը կապ հաստատեց դերասանուհու հետ, սակայն Քրիստինան նշեց, որ անձնական կյանքին վերաբերող հարցերի մասին խոսել չի ցանկանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ