![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է կորոնավիրուսի վարակման հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին:
«Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը ես եմ»,- տեսանյութին կից՝ գրել է նա։
Վարչապետը նշել է՝ ելնելով կորոնավիրուսով վարակման դեպքերի դինամիկայից՝ մայիսի 29-ին արդեն կունենանք 10 000 հիվանդացության դեպք, հունիսի 12-ին՝ 20 000 դեպք, ինչը նշանակում է, որ մահվան դեպքերն էականորեն կավելանան:
Փաշինյանը վստահեցրել է՝ առաջին իսկ օրվանից կորոնավիրուսի մասին ցանկացած տեղեկություն փոխանցվել է բնակչությանը: Նա կոչ է արել խստորեն պահպանել պարետատան պահանջները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ. եւ այդ մեկ մարդը դու՜ ես, եւ այդ մեկ մարդը ես եմ։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, May 19, 2020
![]()