![]()
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Կանսկ քաղաքում լույս մայիսի 19-ին տեսախցիկներն ընկնող երկնաքար են ֆիքսել․ համապատասխան կադրերը հրապարակվել են սոցիալական ցանցերում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Տեսանյութում երևում է՝ ինչպես է վառ լուսարձակող և շարժվող օբյեկտն անցնում երկնքով և, Երկրին մոտենալով, հանգում։
Համացանցի օգտատերերը նշում են, որ երկնաքարը նկատել են ոչ միայն Կանսկ քաղաքում, այլ նաև Կուրագինո, Մինուսինսկ և Կարատուզսկոե շրջաններում։
![]()