![]()
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլը վերջացել է․ կամավորների խմբի վրա փորձարկումը սկսվել էր ապրիլին։ Այս մասին հայտնում է ամերիկյան բիոտեխնոլոգիական Moderna ընկերությունը։
Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ mRNA-1273 պատվաստանյութի ընդունումից հետո փորձի մասնակիցների մոտ հակամարմինների քանակը՝ կախված նյութի չափաբաժնից կա՛մ գերազանցել է COVID-19-ով հիվանդ մարդկանց արյան մեջ համապատասխան ցուցանիշը, կա՛մ գտնվել է նույն մակարդակի վրա։
Առաջին փուլում պատվաստանյութն իրեն դրսևորել է որպես անվտանգ, ընդունվել է առանց բարդությունների։ Ընկերությունը ծրագրում է վերջնական փուլը սկսել հուլիսին։
![]()