«Մարտի 1»-ի գործով դատական նիստը հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի բացակայության պատճառով

«Մարտի 1»-ի գործով դատական հերթական նիստը հետաձգվեց:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատական նիստից առաջ դատարանն «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացել է տեղեկանք, որով տեղեկացվել է, որ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին:

Հաշվի առնելով, որ ամբաստանյալի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել, դատարանը որոշեց հետաձգել նիստը և հաջորդ դատական նիստը նշանակել մայիսի 26-ին՝ ժամը 13.00-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ