![]()
Ռուսաստանում COVID-19-ի հետևանքով մահացել է առնվազն 186 բժիշկ, հայտնում է «Медиазона»-ն՝ վկայակոչելով ռուս բժիշկների ստեղծած նախագիծը կորոնավիրուսից մահացած գործընկերների անուններով:
Հրապարակման համաձայն՝ լրագրողները կարողացել են հաստատել 186 բժիշկների մահը:
Մահվան դեպքերից 16-ը գրանցվել է Մերձմոսկվայում, 14-ը՝ Սանկտ Պետերբուրգում: Մոսկվայի իշխանությունները չեն մեկնաբանում բժիշկների մահը:
Հաստատված է, որ մահացածների մեծ մասը բուժքույր է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5041 դեպք, որոնցից 2164-ն` առողջացած, 64-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 43041 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 218 նոր դեպք և 145 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 74 (կին), 56 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
![]()