Խուճապ ադրբեջանական մամուլում. Ադրբեջանի խանութներից մեկում հայկական ծխախոտ է վաճառվել

Ադրբեջանի խանութներից մեկում հայկական արտադրության ծխախոտներ են վաճառվում: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Բանն այն է, որ կայքերից մեկին այդ մասին ահազանգել է մի քաղաքացի՝ խմբագրությանն ուղարկելով լուսանկարներ ծխախոտից ու խանութից:

Խանութը տեղակայված է Սաբիրաբադ բնակավայրի ճանապարհին: Քաղաքացին մտել է խանութ եւ ծխախոտ խնդրել, դուրս գալիս է միայն տեսել, որ ծխախոտի տուփի վրա գրված է՝ «Մասիս» եւ նշված, որ այն արտադրված է Հայաստանում:

Հայկական ծխախոտի՝ ադրբեջանական շուկայում հայտնվելը ադրբեջանական մամուլում և սոցցանցերում հիստերիա է առաջացրել։ Համապատասխան մարմինները խոստացել են պարզել, թե ինչպես է այն հատնվել ադրբեջանական խանութի ցուցափեղկերում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ