Իսրայելի առողջապահության նախարարը +40 աստիճան շոգի պատճառով չեղյալ է հայտարարել փողոցներում և դպրոցներում դիմակների պարտադիր կրումը

Իսրայելի առողջապահության նախարար Յուլի Էդելշտեյնը ծայրահեղ շոգի պատճառով չեղյալ է հայտարարել փողոցներում և դպրոցներում դիմակների պարտադիր կրումը:

Նրա խոսքով՝ պետք է լուրջ վերաբերվել կորոնավիրուսային վարակից պաշտպանվելու միջոցներին, սակայն շոգը նույնպես կարող է վտանգավոր լինել:

«Մասնագետների առաջարկությունների հիման վրա ես հանձնարարել եմ ստորագրել դպրոցներում և հանրային վայրերում առանց դիմակների գտնվելու թույլտվությունը»,-հայտնել է Էդելշտեյնը:

Այժմ թույլ է տրվում առանց դիմակների գտնվել փողոցներում և դպրոցների տարածքներում, ինչպես նաև առանց օդորակիչների տարածքներում։ Հրամանագիրը գործում է մինչև մայիսի 26-ը:

Վերջին օրերին Իսրայելի շատ շրջաններում օդի ջերմաստիճանը գերազանցում է +40 աստիճանը՝ ըստ Ցելսիուսի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ