Գյումրու մանկապարտեզներն ախտահանվում են․ աշխատանքը կվերսկսվի մայիսի 20-ից, իսկ սնունդը…

Պարետի որոշմամբ՝ մանկապարտեզներն ու նախակրթարանները ևս վերսկսում են իրենց աշխատանքը։ Գյումրու 24 մանկապարտեզները պատրաստ կլինեն երեխաներին ընդունել մայիսի 20-ից։ Մանկապարտեզների տնօրեններն ունեն հանձնարարական՝ ընդունել միայն աշխատող ծնողների երեխաներին։

Այսօրվանից Գյումրու բոլոր նախադպրոցական հաստատություններում նախապատրաստական աշխատանքներ էին տանում, ախտահանվում էին մուտքերն ու բակերը, խմբասենյակները, սանհանգույցներն ու խաղալիքները։

Երկու ամիս կարանտինային ռեժիմում մնալուց հետո քաղաքի բոլոր մանկապարտեզներն իրենց դռները բացելու են մայիսի 20-ից, բայց այսօրվանից աշխատակիցները պաշտպանիչ դիմակներով ու ձեռնոցներով եկել էին աշխատանքի,առաջնային ու կարևոր գործը ախտահանումն էր։ Քլորաջրով լվանում էին մանկապարտեզների բակերն ու մուտքերը, ախտահանիչ լուծույթներով՝ խմբասենյակներն ու խաղալիքները։

Ախտահանումից բացի, պարետի ցուցումով սահմանված են հստակ պահանջներ, որոնք ապահովելու դեպքում միայն կթույլատրվի մանկապարտեզների գործունեությունը։ Երեխաները ջերմաչափվելու են օրական երկու անգամ, իսկ ծնողների մուտքը մանկապարտեզ արգելվում է։

Եթե երեխաների մոտ օրվա ընթացքում արձանագրվում է ջերմության բարձրացում կամ վիրուսին բնորոշ ախտանշաններ, մանկապարտեզներում ևս կան առանձնացված սենյակներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ